Մենք Գիտենք Էությունը
Ստացեք իրավաբանական խորհրդատվություն և օգնություն։
Քրեական իրավունք
Մեղադրյալի, վկայի և տուժողի շահերի պաշտպանություն քրեական վարույթի ընթացքում։ Դատական և մինչդատական ակտերի բողոքարկում։
Քաղաքացիական իրավունք
Քաղաքացիական գործերով ներկայացուցչություն բոլոր ատյանների դատարաններում և հայցերի ու բողոքների կազմում:
Կորպորատիվ իրավունք
Կորպորատիվ իրավունքի խորհրդատվությունից մինչև դատական պաշտպանություն։
Վարչական իրավունք
Ներկայացուցչություն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, շահերի պաշտպանություն վարչական վարույթների ընթացքում։
ԵԱՏՄ իրավական կարգավորումներ
ԵԱՏՄ իրավական կարգավորումների վերաբերյալ խորհրդատվություն, լիցենզիաների ստացման խորհրդատվություն։
ԵՄ իրավական կարգավորումներ
Խորհրդատվություն Եվրոպական Միության իրավական նորմերի և գործընթացների վերաբերյալ։
Իրավունքահեն և մարդակենտրոն մոտեցում։ Մենք առաջնահերթություն ենք տալիս Ձեր իրավունքների պաշտպանությանը՝ հնարավոր լավագույն արդյունքների հասնելու համար:
Ապացուցված փորձառություն։ Մեր թիմը ունի իրավունքի ոլորտում տարիների փորձ՝ երաշխավորելով բարձրակարգ իրավական պաշտպանություն։
Մեր Փաստաբանները
Արմեն Խաչատրյան
տնօրեն, քրեական գործերով իրավաբան:
Ավելին Արմենի մասին
Բազմամյա հարուստ մասնագիտական փորձը դատական, քննչական, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմիններում նրան թույլ է տալիս ոչ միայն կանխատեսել, այլև ճիշտ արձագանքել իրավական ոլորտի ցանկացած մարտահրավերներին։
Կարեն Մովսիսյան
ԼՈՈՒ ՄԱԱԹ պրոֆեսիոնալ թիմի հետ համագործակցող Գործընկեր իրավաբան-փաստաբան
Ավելին Կարենի մասին
Իրավաբանական ոլորտում շուրջ 10 տարվա փորձը նրան հնարավորություն է տվել մասնագիտանալ սահմանադրական, վարչական, հարկային, մաքսային, գործարարական, կորպորատիվ, մտավոր սեփականության, աշխատանքային իրավունքի, ինչպես նաև իրավունքի այլ ոլորտներում՝ ապահովելով իրավաբանական ծառայությունների բարձր մակարդակ։
Կարինե Անդրեասյան
Քրեական, Քաղաքացիության և զինվորական հաշվառման, ինչպես նաև զինվորական հանցագործություններիգործերով իրավաբան
Ավելին Կարինեի մասին
Իրավաբանական ոլորտում ավելի քան 10 տարվա փորձը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված խորացված գիտելիքները, հնարավորություն են տալիս արդյունավետորեն մասնագիտանալ անձի, ազատությունների, պատվի և արժանապատվության, ինչպես նաև սահմանադրական իրավունքների պաշտպանության ոլորտներում։ Ունի փորձ քրեական, քաղաքացիության և զինվորական հաշվառման, ինչպես նաև զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործերով իրավաբանական աջակցություն ցուցաբերելու գործում։
2024-2025 Ստատիստիկ տվյալներ
Քրեական գործեր – Ընդհանուր իրականացված վարույթներ 73
Անձնագրավորման, զինհաշվառման և Քաղաքացիություն ստանալու համար վարչական վարույթներ– 175+
Վարչական գործեր – 400+
Մեր Գլխավոր գրասենյակը
Երեւան, Մոսկովյան 3Ա, 0001
Էլ․ հասցե
info@lawmaat.am
Կապ մեզ հետ
+374 43 300 704